«Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը բացում է լայն հեռանկարներ». Տոկաև

Ղազախստանի
նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև
Վաշինգտոնյան համաձայնագրերը համապարփակ համագործակցության զարգացման լայն
հնարավորություններ են բացում Հարավային Կովկասում և դրանից դուրս: Նա այս մասին հայտարարել
է Աշխաբադում Միջազգային խաղաղության և վստահության ֆորումում:

 

«Մեր
կարծիքով՝ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության մասին համատեղ հռչակագրի ստորագրումը
պատմական նշանակություն ունի, որը համապարփակ համագործակցության լայն հեռանկարներ
է բացում այս տարածաշրջանում և դրանից դուրս: Մենք հույս ունենք, որ Հարավային
Կովկասում կայունությունը երաշխավորող լիաֆորմատ խաղաղության պայմանագիրը արագ կկնքվի»,-
նշել է Տոկաևը:

 

Ղազախստանի
նախագահը լիահույս է, որ Բաքուն և Երևանը մոտ ժամանակներս կստորագրեն վերջնական
խաղաղության համաձայնագիրը:

 

Leave a Comment