Ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Թրամփը չպետք է միջամտի ժողովրդավարությանը ԵՄ-ում


Քաղաքականություն


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը չպետք է միջամտի ԵՄ երկրների ժողովրդավարական գործընթացներին։

«Երբ խոսքը վերաբերում է ընտրություններին, թե ով է լինելու երկրի ղեկավարը՝ պետք է որոշենք ոչ թե մենք, այլ երկրի ժողովուրդը։ Դա ընտրողների ինքնիշխանությունն է, եւ այն պետք է պաշտպանվի։ Որեւէ մեկը չպետք է միջամտի, անխոս»,- ասել է ֆոն դեր Լյայենը Politico պարբերականին՝ պատասխանելով Եվրամիության հասցեին հնչած քննադատությանը ԱՄՆ թարմացված Ազգային անվտանգության ռազմավարությունում։

ԵՀ ղեկավարը նաեւ նշել է, որ միշտ «շատ լավ աշխատանքային հարաբերություններ է ունեցել» ԱՄՆ նախագահների հետ, որոնք պահպանվում են ցայսօր։




Leave a Comment