Մեքենաները ՆԳՆ տուգանային հրապարկում թալանվում ու կողոպտվում են

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը 2.5 ամիս առաջ գրել էր, թե ինչպես են մեքենաները տարբեր պատճառներով հայտնվում ՆԳՆ տուգանային հրապարակներում և թալանվում:

Նա արձանագրել է կոնկրետ դեպք.

Կոնկրետ դեպքով էի գրել ու այդ ժամանակ նշածս մեքենան արդեն 10 ամիս ՆԳՆ Աբովյանի ոստիկանության տուգանային հրապարակվում էր ու այդ ընթացքում պետհամարանիշից սկսած թալանվել էր:

Գրառումիցս հետո 2.5 ամիս է անցել, սակայն քննչականն ու ոստիկանությունը տեղից շարժվելու փոխարեն շարունակում են հանցավոր անգործություն դրսևորել, իսկ նշածս մեքենան, որի տուգանային հրապարակում գտնվելու արդեն մեկ տարին է լրանում, կրկին ու վերջնական թալանվել է:

Ոստիկանությունն ու քննչականը 15 րոպե ժամանակ չեն գտնում` ընդդիմադիր գործիչների, հոգևորականների, մեդիայի ներկայացուցիչների դեմ ապօրինի գործողություններից մի պահ դադար վերցնելու և զբաղվելու իրենց իրական գործառույթներով:

Սա է պետական համակարգի պատկերն ու սրանց փուչիկ խոստումների արդյունքը:

Leave a Comment