Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան: Հյուր` Հարություն Առաքելյան` «Կենդանիների խնամքի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) տնօրեն:
Այսօրվա հաղորդման հիմնական թեման կենդանիների պաշտպանությունն ու նրանց բարեկեցության ապահովումն է։
- Ի՞նչ հիմնական քայլեր պետք է անեն քաղաքացիները՝ կենդանիներին ճիշտ խնամելու համար։
- Ինչպե՞ս կարող ենք որպես համայնք նպաստել ավելի մարդասիրական ու պատասխանատու միջավայրի ձևավորմանը։
- Ի՞նչ ընթացակարգերով է աշխատում «Կենդանիների խնամքի կենտրոն»-ը և որո՞նք են նրանց առաջնային խնդիրներն ու հաջողությունները։
Կքննարկենք նաև քաղաքային կենդանիների լավագույն խնամքի, առողջական խնդիրների կանխարգելման, պատվաստումների, ստերիլացման կարևորությունը և հանրային իրազեկման դերը։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի օրվա կարևոր տեղեկությունը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։