Լևոն Արոնյան․ Ամբողջ տարին հրաշալի էր

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը Հարավային Աֆրիկայում կայացած Freestyle Chess Grand Slam Final-ի հաղթողի կոչումը նվաճելուց հետո գրառում է կատարել սոցիալական ցանցերում։

«Անչափ ուրախ եմ և հպարտ Հարավային Աֆրիկայում Freestyle Chess Grand Slam Final-ում հաղթելու առթիվ։ Ամբողջ տարին հրաշալի էր, և իմ ընտանիքն ու երկրպագուները շատ աջակցեցին ինձ։ Շնորհակալություն բոլորիդ ինձ հավատալու համար»,- գրել է հայ գրոսմայստերը։

Հիշեցնենք, որ եզրափակիչում Արոնյանը հաղթել էր աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։ Մրցաշարում հաղթելու համար հայ գրոսմայստերը կստանա 200 հազար դոլար պարգևավճար։

Leave a Comment