Լեհ երկրպագուները երեկ ջարդուփշուր են արել ամեն ինչ. կան ձերբակալվածներ

Երեկ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Երևանում 2։1 հաշվով հաղթեց «Լեգիային»:

Ակնհայտ էր, որ լեհ երկրպագուները, ովքեր ներկա էին մարզադաշտում, ոչ միայն չէին սպասում նման ելքի, այլև պատրաստ չէին այն ընդունել:

168.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ արդեն կեսգիշերն անց, լեհ երկրպագուները քաղաքում անկարգություններ են հրահրել, և կա անգամ ձերբակալված անձ:

168.am-ը դիմեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ)՝ ճշտելու լուրի իսկությունը:

«Դեկտեմբրի 12-ին՝ ժամը 00:27-ին, ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժի» մոտ Լեհաստանի Հանրապետության երկրպագուները կոտրում են ամեն ինչ։

ՀՈԳՎ Կենտրոնական բաժնից մեկնած հերթապահ խմբի և ոստիկանության գվարդիայի ծառայողները Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հինավոր կասկածով ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացու։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- ասացին ՆԳՆ-ից:

Leave a Comment