12 դեկտեմբերի 2025 – 11:10 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարվել է, որ դեկտեմբերի 14-ին պատարագի կմասնակցի Այգեշատի Սբ Գևորգ եկեղեցում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Կիրակի՝ դեկտեմբերի 14-ին, կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագին, որն անցկացվելու է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում»,–ասել է նա։
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ «Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։