ՀՀ–ն հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ամրապնդմանը. Խաչատուրյան

https://arm.sputniknews.ru/20251212/hhn-handznaru-e-haravajin-kvovkasum-kajun-khaghaghutjan-amrapndmany-khachaturjan-96808244.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96806758_251:0:1691:1080_1920x0_80_0_0_9caccfbb6574e990c7759fc6248d8a11.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, վահագն խաչատուրյան, видео, խաղաղություն, թուրքմենստան, տեսանյութ, տեսանյութեր

հայաստան, վահագն խաչատուրյան, видео, խաղաղություն, թուրքմենստան, տեսանյութ, տեսանյութեր

Բաժանորդագրվել

Վահագն Խաչատուրյանի խոսքով` խաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէ. այն հետևողական աշխատանք է պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik․ Հայաստանի կառավարությունը հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ամրապնդմանը։ Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային տարի 2025» համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա բաղադրիչի՝ «Թրամփի ուղու» իրականացումը կնպաստի տնտեսական աճին, երկխոսությանը և մարդկանց միջև շփումներին։

«Մենք բացում ենք կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման նոր էջ Հարավային Կովկասում։ Հայաստանն այս հարցում հույսը դնում է իր միջազգային գործընկերների աջակցության վրա»,–ասաց նա։

Խաչատուրյանը նշեց, որ խաղաղությունը միայն պատերազմի բացակայություն չէ, այլ այն հետևողական աշխատանք է պահանջում, որը պետք է նաև պետությունների և ժողովուրդների մեջ վստահության մթնոլորտ ձևավորի։

Նշենք, որ համաժողովին մասնակցում են նաև ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Տաջիկստանի ղեկավարները։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Leave a Comment