«Մի՛ միջամտեք եվրոպական ժողովրդավարությանը». Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Թրամփին

«Մի՛ միջամտեք եվրոպական ժողովրդավարությանը». Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Թրամփին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է միջամտի եվրոպական ժողովրդավարությանը։ Այս մասին հաղորդում է Politico-ն։

«Երբ խոսքն ընտրությունների մասին է, մենք չենք որոշում, թե ով կլինի երկրի ղեկավարը, այլ այդ երկրի ժողովուրդը… Սա ընտրողների ինքնիշխանությունն է, և այն պետք է պաշտպանվի»,- ասել է Եվրոհանձնաժողովի ղեկավարը:

Նա նաև նշել է, որ միշտ «աշխատանքային լավ հարաբերություններ» է ունեցել ԱՄՆ նախագահների հետ, և «այն շարունակվում է այսօր»։ Այնուամենայնիվ, նա շեշտել է, որ Եվրոպան պետք է կենտրոնանա իր վրա, այլ ոչ թե համեմատվի ուրիշների հետ։

Ավելի վաղ Թրամփը Politico-ին տված հարցազրույցում Եվրոպան անվանել է «քայքայվող» երկրների խումբ, որը գլխավորում են «թույլ մարդիկ»։

Leave a Comment