Ճապոնիայի ափերի մոտ՝ Աոմորի նահանգի հյուսիս-արևելքում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ։
Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ կա 1 մետր բարձրությամբ ցունամիի սպառնալիք։
Էպիկենտրոնը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։
Դեկտեմբերի 8-ին նույն տարածքում տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել է մինչև 70 սմ բարձրությամբ ցունամի։