Ուկրաինական հակամարտությունը կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Սա իրականում չի ազդի Միացյալ Նահանգների վրա, եթե այն դուրս չգա վերահսկողությունից։ Այս տեսակի բաներն ավարտվում են Երրորդ համաշխարհային պատերազմով», – ընդգծեց նա։
Ըստ Թրամփի, Միացյալ Նահանգները չի ցանկանում նման զարգացում։