Էրեբունու բանուկ խաչմերուկում երթևեկի փոփոխություն կլինի

Դեկտեմբերի 12-ից Տիտոգրադյան -Այվազովսկու փողոցների խաչմերուկում երթևեկի փոփոխություն կլինի

Էրեբունու բանուկ խաչմերուկում երթևեկի փոփոխություն կլինի


ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․    Դեկտեմբերի 12-ից Տիտոգրադյան – Այվազովսկու փողոցների խաչմերուկում երթևեկի փոփոխություն կլինի։


Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, Տիտոգրադյան փողոցից դեպի Այվազովսկու փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, իսկ Այվազովսկու փողոցից դեպի Տիտոգրադյան փողոց աջ շրջադարձը կկազմակերպի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով:


Leave a Comment