Քաղաքականություն
12.12.2025 | 09:47
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ նախօրեին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի «Դիտորդական հետազոտական հիմնադրամի» (ORF America) Վաշինգտոնի մասնաճյուղի գործադիր տնօրեն Դհրուվա Ջայշանկարի հետ։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համատեղ նախաձեռնություններով հանդես գալու հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։