«Ֆորդ»-ը բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կամազ»-ին և կողաշրջվել. կա տուժած


Դեկտեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Արման Ս․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կամազ» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «Ford Transit»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

114 դիտում

Leave a Comment