Թրամփը հայտարարել է, որ բոլորին դուր է գալիս իր խաղաղության ծրագիրը, բացի Զելենսկիից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միակ մարդն է, ում դուր չի գալիս Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման իր ծրագիրը։ Այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողներին հետ հանդիպման ժամանակ:

«Ես կարծում էի, որ մենք շատ մոտ էինք Ռուսաստանի հետ համաձայնության։ Ես կարծում էի, որ մենք շատ մոտ էինք Ուկրաինայի հետ համաձայնության։ Իրականում, բացառությամբ նախագահ Զելենսկիի, նրա ժողովուրդը հիացած էր այս համաձայնագրի գաղափարով»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Leave a Comment