Aurora News | ԱՄՆ-ն «որոշ բաներ է հանել» Ուկրաինայի խաղաղության ծրագրից

«Մենք որոշ բաներ հանել ենք ։ Կան չորս կամ հինգ տարբեր մասեր», – ասել է ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի մշակումը հեշտ չէ, քանի որ այն պահանջում է «հատել երկիրը որոշակի ձևով»։ Թրամփը գործընթացը համեմատել է «անշարժ գույքի գործարքի» հետ։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է «փրկել շատ կյանքեր»։ Նա նշել է, որ երկիրը «չի մասնակցում պատերազմին», և որ ԱՄՆ-ն, փոխարենը, ներգրավված է հակամարտությանը վերջ տալու բանակցություններում։

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներով՝ դրանց տրամադրումը անվանելով անհրաժեշտ գործոն հակամարտությանը վերջ դնելու համար։

Leave a Comment