Բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանը 4 բրոնզե մեդալ է նվաճել – Armenia Today

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 4 հայ բռնցքամարտիկ բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Կիսաեզրափակչում պարտվել և մրցանակային երրորդ տեղն են զբաղեցրել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)։

Կիսաեզրափակչում Հայաստանը 5 ներկայացուցիչ ուներ, Հայաստանը ներկայացնող Դավիթ Չալոյանը (+92 կգ) դեռևս հանդես չի եկել։

Leave a Comment