Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Վարշավայի «Լեգիա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից ընդամենը 3 րոպե անց «Լեգիա»-ն իրացրեց իր պահն ու բացեց հանդիպման հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ռայովիչը: Խաղակեսի մնացած րոպեներին «Նոա»-ն մի քանի լավ հնարավորություն ուներ հավասարեցնելու հանդիպման հաշիվը, սակայն չէր իրացնում իր պահերը: «Լեգիա»-ն էլ շեշտը դնում էր հակագրոհների վրա: Ի վերջո, առաջին կեսն ավարտվեց «Լեգիա»-ի նվազագույն առավելությամբ:
Երկրորդ կեսի մեկնարկին «Նոա»-ն ակնհայտ առավել վստահ էր գործում, որի արդյունքում 56-րդ րոպեին հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Մաթեուս Այասը: Բաց թողած գնդակից հետո «Լեգիա»-ն սկսեց գործել պաշտպանությունում, իսկ «Նոա»-ն չէր կարողանում իրացնել պահերը մինչև 83-րդ րոպեին, երբ Հայաստանի չեմպիոնին առաջ մղեց Նարդին Մուլահուսեյնովիչը:
«Նոա»-«Լեգիա»` 2:1:
Այս հաղթանակից հետո «Նոա»-ն վաստակեց 8 միավոր և ապահովեց իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում՝ դառնալով առաջին հայկական ակումբը, որ այդպիսի նվաճման է հասնում։
Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տուրում «Նոա»-ն Լեհաստանում կմրցի Կիևի «Դինամո»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին: