Վլադիմիր Զելենսկին «միջնամատ է ցույց տվել» ԱՄՆ-ին․ Մեդվեդև – 5tv

Վլադիմիր Զելենսկին «միջնամատ է ցույց տվել» ԱՄՆ-ին, երբ առաջարկել է հանրաքվե անցկացնել Ուկրաինայի խաղաղ կարգավորման շրջանակներում տարածքների հարցի շուրջ։  Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ 

«Նարկոֆյուրերը պարզապես միջնամատ է ցույց տվել Սպիտակ տանը։ Բոլորը հասկանում են, որ Ուկրաինայի տարածքային հանրաքվեն դանդաղեցնելու է բանակցությունները։  Հենց դրան է հասնում Կիևի ծաղրածուն։ Դեռ ինչքա՞ն եք համակերպվելու դրա հետ, Ամերիկա»,- գրել Է նա X-ում:

Դեկտեմբերի 11-ին Վլադիմիր Զելենսկին պնդեց, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման շրջանակներում տարածքների հարցը պետք է դրվի հանրաքվեի։  Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցություններն ակտիվացել են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը նոյեմբերին առաջարկել էր 28 կետից բաղկացած իր ծրագիրը: 

Կիևը և Եվրոպայում նրա գործընկերները դժգոհություն են հայտնել փաստաթղթից և փորձել են էապես շտկել այն։  

Դեկտեմբերի 8-ին Զելենսկին խոստացել էր ԱՄՆ-ին փոխանցել խաղաղ պլանի՝ մինչև 20 կետ կրճատված տարբերակը, որը մշակվել էր եվրոպական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։ 

Դեկտեմբերի 10-ին նրանք Թրամփին առաջարկ են ներկայացրել Ուկրաինայի տարածքային զիջումների մասին՝ հակամարտության կարգավորման ծրագրի շրջանակներում։ 

Leave a Comment