Ռուսաստանի և Վենեսուելայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլաս Մադուրոյի միջև կայացած զրույցը դժվար թե որևէ անհանգստություն առաջացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը:
«Չեմ կարծում, որ դա որևէ անհանգստություն կառաջացնի նախագահի մոտ»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Լևիտը լրագրողներին: