Բաքվում կեղծ դատավարության ընթացքում հայ գերիներին տրվել է եզրափակիչ խոսքի իրավունք

Բաքվում շարունակվող կեղծ դատավարության ընթացքում հայ գերիներին տրվել է եզրափակիչ խոսքի իրավունք, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ դրանց տվյալների՝ Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը, Վասիլի Բեգլարյանը չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։

Արցախի ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի եզրափակիչ խոսքը կշարունակվի հաջորդ նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին։

Leave a Comment