Time-ի «Տարվա մարդը» արհեստական ​​բանականության ստեղծողներն են

Արհեստական ​​բանականության ստեղծողները Time ամսագրի կողմից հռչակվել են 2025 թվականի «Տարվա մարդ», գրում է Meduza-ն։

«2025 թվականն այն տարին էր, երբ արհեստական ​​բանականության ամբողջ ներուժն իրացվեց, և պարզ դարձավ, որ հետդարձի ճանապարհ չկա։ Մտածող մեքենաների դարաշրջանն իրականություն դարձնելու, մարդկությանը զարմացնելու և տագնապ պատճառելու, ներկան փոխելու և հնարավորի սահմաններն ընդլայնելու համար Time ամսագիրն արհեստական ​​բանականության ճարտարապետներին անվանել է 2025 թվականի «Տարվա մարդ»»,- ասվում է ամսագրի սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրությունում։

Ամսագրի շապիկին պատկերված են Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, AMD-ի գործադիր տնօրեն Լիզա Սուն, xAI-ի, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը, DeepMind-ի գործադիր տնօրեն Դեմիս Հասաբիսը, Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը և ImageNet-ի հիմնադիր Ֆեյ-Ֆեյ Լին։

Բոլորը նստած են պողպատե գերանի վրա, պատկերը հղում է կատարում 1932 թվականին սիրված «Ճաշ երկնաքերի վրա» լուսանկարին։

1927 թվականից ի վեր Time ամսագիրն անվանում է այն անձին, խմբին կամ հայեցակարգը, որը վերջին 12 ամիսների ընթացքում ամենամեծ ազդեցությունն է ունեցել աշխարհի վրա՝ լավ կամ վատ առումով։

2024 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հռչակվել «Տարվա մարդ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment