«Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում «Միասնության թևերի» գրասենյակով մենք մեր գործունեությունն ավելի մոտ ենք բերում մարդկանց՝ լսելու համար նրանց ձայնը, հասկանալու սպասումները և համատեղ ստեղծելու մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի զգում է իր մասնակցության ուժը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:

Նա հավելել է՝ իրենց նպատակը երկխոսությունը մշտական դարձնելն է, իսկ համայնքի խնդիրների լուծումները՝ գործուն ու տեսանելի: