Վայոց ձորում «Ford»-ը բախվել է կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին և կողաշրջվել. կա տուժած



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Դեկտեմբերի 11-ին, ժամը 19։28-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին և կողաշրջվել։

«Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment