Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող փոքրիկ կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարները այն մեծ դժվարությամբ տեղափոխել են անվտանգ վայր



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքիբ գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճի մոտ եղած փոքր կամրջի տակ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիականության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Փրկարարները դին մոտ 500 մետր ոտքով, մեծ դժվարությամբ մոտեցրել են անվտանգ վայր:  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով կլինի մոտ 55-60 տարեկան տղամարդ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment