Հոգսերից ազատ

Հոգսերից ազատ

11.12.2025 | 21:59

Կատարյալ սերը դուրս է մղում վախը:

Սերն ու վախը չեն կարող միատեղ ապրել:

Իրենց բնույթով իսկ նրանք պարզապես անկարող են կողք կողքի գոյություն ունենալ:

Չարը ուժեղ է, և վախը չարի ամենահզոր ուժերից մեկն է: Հետևաբար, թույլ ու անհաստատ սերը կարող է շուտով արմատախիլ լինել վախի ազդեցությունից, մինչդեռ կատարյալ սերը, հաստատուն սերը հաղթող է դուրս գալիս ամեն դեպքում, և պարտության մատնված վախը հեռանում է շփոթահար:

Ահավասիկ Ես սեր եմ, որովհետև Աստված սեր է. և Ես ու Հայրը մեկ ենք: Նշանակում է` վախը վանելու և կատարյալ Սեր ձեռք բերելու համար հարկավոր է Ինձ ներս առնել ձեր կյանքի մեջ և էլ ավելի մոտենալ Ինձ: Դուք կարող եք հեռու վանել երկյուղը Իմ ներկայությամբ և Իմ անունով:

Ինչու՞ վախենալ ապագայից, երբ Հիսուս ձեզ հետ է լինելու:

Ինչու՞ վախենալ աղքատությունից` Հիսուս հոգալու է ձեր բոլոր կարիքները: Եվ այսօրինակ պատասխան կա ձեր յուրաքանչյուր վախի համար:

Չպետք է թույլ տալ, որ վախը ներս խուժի:

Խոսեք Ինձ հետ:

Մտածեք Իմ մասին:

Սիրեք Ինձ:

Այդժամ Իմ զորության գիտակցությունն այնքան ուժգին կհամակի ձեզ, որ այլևս ոչ մի վախ չի կարողանա տիրել ձեր մտքին:

Իմ Սիրո մեջ լինելով` զորավո՛ր եղեք:

Մեկնաբանություններ

Leave a Comment