«Փաշինյանը հերթական անգամ չարաչար սխալվում է». Արտակ Բեգլարյան

«Փաշինյանը հերթական անգամ չարաչար սխալվում է». Արտակ Բեգլարյան

«Արցախի Միության» նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Փաշինյանին իրոք թվում է, թե՝
1. Արցախի ժողովրդի վերադարձը Արցախ և ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում համադրելի են՝ կարգավիճակի, պատճառների, իրավական հիմքերի և այլ էական չափանիշներով,
2. Ինքը կարող է զիջել կամ վաճառել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը,
3. Արցախի ժողովրդի վերադարձի անսակարկելի իրավունքի հետ ադրբեջանական անհիմն պահանջների հանցավոր հավասարեցումը նվազեցնում է վերջինիս նշանակությունը և վախեցնում է Ալիևին,
4. Ցեղասպանության լեգիտիմացման այդ հերթական քայլը նվազեցնում է ադրբեջանական նոր ագրեսիայի ու պահանջների հավանականությունը,
Ապա Փաշինյանը հերթական անգամ չարաչար սխալվում է:
Հ.Գ. Մեկնաբանությամբ տեղադրում եմ Արցախ Միության մանրամասն հիմնավորումը, թե ինչու այդ երկու երևույթներն ընդհանրապես համադրելի չեն»:

Աղբյուրը`   Արտակ Բեգլարյան

Leave a Comment