ՆԳՆ-ն հերքել է Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկում նռնակ հայտնաբերելու մասին տեղեկությունը

ՀՀ ՆԳՆ-ն հերքել է լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունը, թե իբր Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկում նռնակ է հայտնաբերվել։

Ըստ գերատեսչության՝ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներից մեկնած ծառայողները նշված վայրում պայթուցիկ կամ վտանգավոր իր չեն հայտնաբերել։ Նշվում է, որ ոստիկանության Կենտրոնական բաժնում կեղծ ահազանգով կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։

Leave a Comment