Վրաստանի պետական բուհերում սովորող ուսանողներն անվճար կսովորեն ինչպես բակալավրում, այնպես էլ մագիստրատուրայում։ Համապատասխան փոփոխությունները նախատեսված են «Բարձրագույն կրթության մասին» փոփոխությունների փաթեթով: Միևնույն ժամանակ, ուսանողները նախկինի պես կկարողանան ընտրել մեկից ավելի ֆակուլտետ և համալսարան ընդունելության համար։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ այս փոփոխությունը պետական համալսարանական համակարգում կներդրվի աստիճանաբար՝ սկսած 2026 թվականի ընդունելությունից։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Հայաստանում էլ կրթությունը երբևէ կրկին անվճար կդառնա»։
Հարցվածների մի մասը նշեց, որ հնարավոր չէ, որ Հայաստանում կրթությունն անվճար դառնա, որոշներն էլ չբացառեցին դա։
«Կարա ըլնի տենց բան։ Նենց չի հավատացյալ ենք, բայց հավատում ենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի հավատում դրան, քանի դեռ մեր ղեկավարը հայրենասեր չէ, ոչինչ չի փոխվի։ «Ոչ չեմ հավատոում, որովհետև մեր երկիրը չգիտես ինչ երկիր ա, հիբրիդային երկիր ա։ Չես հասկանում վաղը ինչ ա լինելու քո հետ, մյուս օրը ինչ ա լինելու։ Մի խոսքով մեր արտաքին քաղաքականությունը պոռ*կություն է, սուտինյորն էլ Փաշինյանն է։ Մինչև մեր ղեկավարը չլինի հայրենասեր, ոչ մի բան չի փոխվի»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ անհնար է Հայաստանում ինչ-որ բան անվճար լինի։ «Վայ, ոչ։ Տենց բան չկա, մոռացեք, որ էս երկրում ինչ-որ մի բան անվճար լինի, քանի գնում, թանկանում ա, ինչն ա անվճար դառնում»,- ասաց նա։
«Չեմ կարծում, ամեն ինչ փողի վրա ա, բիզնես ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․