Վեհարանը Վեհափառի աշխատավայրն է, ձեր նկարները երբեք այդտեղ չեն լինի. Ալիկ Ալեքսանյանը՝ իշխանությանը

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ դիմելով իշխանություններին՝ ասում է.

«Վեհարանն ադմինիստրատիվ շենք է, Վեհարանում երբեք եկեղեցական արարողություններ չեն լինում։ Վեհարանը Վեհափառի աշխատավայրն է ու եկեղեցում տեղ գտած ավանդույթների համաձայն՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու բարերարների նկարները տեղ են գտնում Վեհարանի պատերին։ Էդքան մի նեղվեք, բայց հաստատ իմացեք, որ ձեր նկարները Վեհարանում երբեք տեղ չեն գտնելու»։

Leave a Comment