ՎՏԲ–Հայաստան Բանկը հպարտանում է «Նովոստի–Արմենիա»–ի հետ համագործակցությամբ

Նա նշել է, որ ՎՏԲ–Հայաստան Բանկը և «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պահանջված են ողջ երկրում ինստիտուցիոնալիզմի և համակարգային մոտեցման շնորհիվ

ՎՏԲ–Հայաստան Բանկը հպարտանում է «Նովոստի–Արմենիա»–ի հետ համագործակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՎՏԲ–Հայաստան Բանկը հպարտանում է «Նովոստի-Արմենիա»-ի հետ համագործակցությամբ, որը պրոֆեսիոնալ և ժամանակին տեղեկացնում է հանրությանը։ Այս մասին հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նարե Թադևոսյանը։


«ՎՏԲ–Հայաստան Բանկը «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ համագործակցում է արդեն վաղուց։ Մենք շատ ենք ուրախանում նոր համատեղ նախագծերով, «Նովոստի-Արմենիա»-ի կայքի թարմացումներով և սոցցանցերում էկոհամակարգի ընդլայնմամբ»,- ասել է Թադևոսյանը գործակալության 20-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ։


Նա նշել է, որ ՎՏԲ–Հայաստան Բանկը և «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պահանջված են ողջ երկրում ինստիտուցիոնալիզմի և համակարգային մոտեցման շնորհիվ։

«Նովոստի-Արմենիա» գործակալության մասին


«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն (newsarmenia.am) աշխատում է Հայաստանի լրատվական դաշտում 2005թ․–ից և մեդիաշուկայի առաջատարներից է։


Գործակալությունը հայկական լրատվամիջոցների շրջանում ամենաշատ մեջբերվող ռեսուրսներից մեկն է, որն այսօր Facebook-ում ունի 150 հազար բաժանորդ, ինչը օրական ապահովում է ավելի քան 250 հազար դիտում։ Ակտիվորեն զարգանում են YouTube-յան ալիքները՝ Novosti-Armenia և NewsArmenia Stories, ինչպես նաև Հայաստանում գործող Տելեգրամ ալիքների խոշորագույն ցանցը։


2025 թվականին «Նովոստի-Արմենիա» գործակալությունն արժանացել է չորս հեղինակավոր մրցանակի. երկուսը՝ լավագույն Telegram ալիքների կատեգորիայում՝ «Новости-Армения» և «ЕреваныЧ», երկուսը՝ Digital Creativity (Թվային ստեղծարարություն) անվանակարգում՝ «Shortreads» և «Լավ լուրեր» («Хорошие новости») նախագծերի համար։


Leave a Comment