Հրմշտել են, տեսախցիկ փակել. ովքե՞ր և ինչո՞ւ են խուզարկել Երևանում Արցախի ներկայացուցչության շենքը

Քննիչները համակարգիչներ, կոշտ կրիչներ են առգրավել Երևանում Արցախի ներկայացուցչության շենքից՝ ավելի քան 5 ժամ տևած խուզարկությունից հետո: Թե հատկապես ինչ էին փնտրում՝ հայտնի չէ, քննչական կոմիտեն քննչական գործողությունների մասին տեղեկություն չի հաղորդել: 

Արցախի ներկայացուցչության փաստաբան Ռոման Երիցյանը լրագրողներին ասել է, որ խուզարկությունը սկսել են Սամվել Կարապետյանին առնչվող քրեական գործի պատրվակով՝ արցախցիների վերադարձի մասին Արցախի խորհրդարանի լսումներից մեկ օր անց:  

Leave a Comment