Ռուսաստանին Հնդկաստանի և Չինաստանի հետ կապում են մի շարք համատեղ նախագծեր, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հնդկաստանի և Չինաստանի հետ մեզ կապում են մի շարք համատեղ, խոշոր ինտեգրացիոն նախագծեր, որոնց շրջանակներում մենք համագործակցում ենք։
Մենք արտոնյալ ռազմավարական գործընկերություն ունենք և՛ Հնդկաստանի, և՛ Չինաստանի հետ։ Իհարկե, նրանք մեր գործընկերներն են, մեր ընկերները», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Պուտինը դեկտեմբերի 11-12-ը կայցելի Աշխաբադ՝ մասնակցելու խաղաղության և վստահության միջազգային տարվան, չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված համաժողովին:
Միջոցառման շրջանակներում ՌԴ նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա առաջնորդների հետ: Պեսկովն ավելի վաղ հաստատել էր, որ նախատեսված է նաև Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: