ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2026 թվականի ռազմական բյուջեն


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է երկրի 2026 թվականի պաշտպանության բյուջեի նախագիծը: Փաստաթուղթը շուտով կներկայացվի Սենատի քվեարկությանը: Այն նախատեսվում է հաջորդ շաբաթ։ Ըստ Օրինագծի՝ 2026 թ. պաշտպանության բյուջեն կկազմի 901 միլիարդ դոլար: Փաստաթուղթը նախատեսում է 400 միլիոն դոլարի չափով ռազմական օգնություն Կիևին։ Բացի դրանից՝ նախատեսված է զինծառայողների աշխատավարձի բարձրացում, Չինաստանում ԱՄՆ-ի ներդրումների սահմանափակում, ինչպես նաև Սիրիայի դեմ պատժամիջոցների լիարժեք չեղարկում։


Ներկայացուցիչների պալատի հաստատած փաստաթուղթը նախատեսում է Եվրոպայում պահել առնվազն 76 հազար ամերիկացի զինծառայող՝ մարտական տեխնիկայի հետ միասին։ Կա նաև դրույթ Հարավային Կորեայում ամերիկյան զորքեր պահելու մասին։

Օրինագիծը ներառում է Իսրայելին տրամադրվող լայնածավալ աջակցություն, այդ թվում՝ «Երկաթե գմբեթ» և «Դավթի պարսատիկ» համատեղ հրթիռակազմային պաշտպանության ծրագրերի ամբողջական ֆինանսավորումը։


Միջազգային լուրերը՝ տեսաշարում:

Leave a Comment