Ինչ-որ փուլում Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել. Օվերչուկը՝ ՀՀ–ԵՄ մերձեցման մասին

https://arm.sputniknews.ru/20251211/inch-vor-pulum-erevany-stipvats-klini-yntrutjun-katarel-overchuky-hhem-merdzecman-masin-96790483.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92367673_0:0:2732:2048_1920x0_80_0_0_5df55226457945d0043ddcbd666507d3.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրամիություն, ալեքսեյ օվերչուկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

հայաստան, եվրամիություն, ալեքսեյ օվերչուկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

Բաժանորդագրվել

ՌԴ փոխվարչապետը կրկին խոսել է 2 միավորման կազմում միաժամանակ լինելու անհնարինության մասին

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ–ի միջև, անհնար է միաժամանակ լինել այդ երկու միավորումներում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ինչ վերաբերում է Եվրոպական Միության հետ Հայաստանի մերձեցմանը, մենք բազմիցս այդ մասին խոսել ենք և կարծում ենք, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներում միաժամանակ անհամատեղելի է։ Ինչ-որ փուլում Հայաստանի ժողովուրդը պետք է համապատասխան ընտրություն կատարի», – ասել է փոխվարչապետը լրագրողներին:

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանն ու ՌԴ-ն լավ շփումներ ունեն, սակայն երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն այս տարի նկատելիորեն նվազել է։

«Տնտեսական ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունն այս տարի անկում է գրանցել, եթե խոսենք Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ ապրանքաշրջանառության մասին։ Անցյալ տարի, ինչպես հիշում եք, մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել էր 12,4 մլրդ դոլար։ Այս տարի ակնհայտ է, որ այն կլինի 6 մլրդ մակարդակում։ Սա շատ նկատելի անկում է», – ընդգծել Է փոխվարչապետը։

Օվերչուկի խոսքով՝ ռուսական բիզնեսը սկսել է զգուշությամբ վերաբերվել Հայաստանի հետ աշխատելուն:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԵՄ-ին միանալու ցանկությունը երկրի սուվերեն իրավունքն է:

ԵՄ-ին անդամակցության հարցը հիպոթետիկ է, իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է ՀՀ-ի համար. ՌԴ դեսպան

Leave a Comment