Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի և դատախազության վերաքննիչ բողոքները

Վերաքննիչ դատարանը (նախագահությամբ դատավոր Ժ. Մելիքսեթյանի) որոշել է մերժել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի և դատախազության վերաքննիչ բողոքները, հայտնում են փաստաբանները:

Ըստ նրանց՝ այս ամենն իրավական ցանկացած տիրույթից դուրս է և հաստատապես վերացնում է քրեական դատավարությունը Հայաստանի դատարաններից:

«Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման հիմք Առաջին ատյանի դատարանը վկայակոչել էր միայն խոչընդոտելու, իբրև ռիսկը, իսկ Վերաքննիչ դատարանը փաստացի համաձայնել է դրա հետ՝ ուղիղ անտեսելով երեք անհերքելի փաստական տվյալ. 1) մեղադրանքի նվազագույն հիմնավորվածության բացակայությունը, 2) շուրջ 6 ամիս ապօրինի կալանքը 3) այլընտրանքային խափանման միջոցների հնարավորությունը: Չնայած մեղադրանքների աբսուրդայնությանը, մեր կողմից հարկադրված ներկայացված նման միջնորդությունը մերժելու իրավական որևէ հնարավորություն առկա չէր», – ասված է փաստաբանների հաղորդագրության մեջ:

2025թ. նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր «քննչական խմբի անհիմն միջնորդությունը»՝ երկու ամսով երկարաձգելով բարերարի ակնհայտ ապօրինի կալանքը, հիշեցրել են փաստաբանները՝ հավելելով, որ այդ որոշման հրապարակմանը նախորդել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի համանման բովանդակությամբ հրապարակումը:

«Նշվածը իրավական աբսուրդի հերթական բաղադրիչն էր, քաղաքական հետապնդման հերթական փաստն էր», – ընդգծել է պաշտպանական թիմը:

Նրանց համոզմամբ՝ այս ամենն ապացուցում է, որ Կարապետյանի դեպքում որևէ ձևով դատարաններում իրավունքը չի գործում, իրավական փաստարկները չեն գնահատվում, արդարադատություն չի իրականացվում, գործում են բացառապես «քաղաքական հետապնդումը, վրեժխնդրությունը, իրավունքի և օրենքի «վճռական» ոչնչացումը»:

Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:

Վերաքննիչ դատարանին ներկայացրած դիրքորոշումները հերքում են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահիկալանքի տակ պահելու իրավական հնարավորությունը, դեկտեմբերի 10-ին, հայտարարել էր գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը

Leave a Comment