Դեկտեմբերի 12-15-ը Երևանի որոշ փողոցներ փակ կլինեն

Բաժանորդագրվել

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ից ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 12–ին, 13–ին և 14-ին Երևանի կենտրոնական հատվածի որոշ փողոցներ փակ կլինեն։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Երևանի ամանորյա մշակութային միջոցառումները և տոնական ձևավորման գործընթացը կազմակերպելու նպատակով դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին՝ գլխավոր տոնածառի լույսերը միացնելու արարողության նախատեսվող միջոցառումները կազմակերպելու և իրականացնելու համար, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 07:00-ը ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Տիգրան Մեծի պողոտայի և Նալբանդյան փողոցի միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը»,– ասված է հաղորդագրությունում:

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 00:00-ն երկկողմանի կդադարեցվի երթևեկությունը նաև Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցներում:

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ից ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում՝ մինչև համերգի ավարտը:

Leave a Comment