Skoda-ի ապագան անիվների վրա. Vision O կոնցեպտ ավտոմեքենան զարմացնում է իր ֆուտուրիստական ​​դիզայնով


Բիզնես


Skoda Vision O կոնցեպտ ավտոմեքենան (նոր ոճ, դիզայն և տեխնոլոգիաներ ցուցադրելու համար նախատեսված ապագայի ավտոմեքենայի նախատիպ, որը հաճախ ցուցադրվում է ավտոցուցասրահներում՝ հանդիսատեսի արձագանքը ստուգելու համար -խմբ), որն առաջին անգամ ցուցադրվել է Մյունխենի ավտոսրահում, ևս մեկ քայլ է կատարել դեպի արտադրական ապագա. ընկերությունը լիովին ֆունկցիոնալ նախատիպ է ներկայացրել, գրում է Autocar-ը։

Չնայած դրան, մոդելի իրական թողարկումը դեռ շատ հեռու է։ Ապրանքանիշի ղեկավարները շեշտում են, որ դրա թողարկումը, հավանաբար, տեղի կունենա ոչ շուտ, քան հինգ տարի անց։ Vision O-ն կարող է դառնալ ներկայիս Skoda Octavia-ի իրավահաջորդը, քանի որ այն չափսերով դիրքավորված է Octavia-ի և Superb-ի միջև։ Ակնկալվում է, որ արտադրական տարբերակը ոչ միայն որպես լիովին էլեկտրական ավտոմեքենա կառաջարկվի, այլև որպես plug-in հիբրիդ, ինչն արտացոլում է ապրանքանիշի ճկունության և դեպի աստիճանական էլեկտրաֆիկացման ձգտումը։


Կոնցեպտը միաժամանակ ցուցադրում է Skoda-ի նոր դիզայնի ուղղությունը և ծառայում է որպես փորձարարական հարթակ՝ «Simply Clever» լուծումների հետագա զարգացման համար։ Դրանք ներառում են հանվող Bluetooth բարձրախոս, բեռնախցիկում մոդուլային պահեստավորման համակարգեր և դռներում տեղադրված չորս հովանոցներ։




Leave a Comment