Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ԵԱՏՄ–ի հետ. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20251211/hajastany-sharunakelu-e-hamagvortsakcutjuny-eatm-het-pashinjan-96783237.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Пашинян подтвердил готовность Армении к взаимовыгодному сотрудничеству в ЕАЭС

Sputnik Արմենիա

Пашинян подтвердил готовность Армении к взаимовыгодному сотрудничеству в ЕАЭС

2025-12-11T18:12+0400

true

PT2M48S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96783662_164:0:1117:715_1920x0_80_0_0_922a44aa76653f155f6b73f2b02dfcc3.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նիկոլ փաշինյան, видео

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նիկոլ փաշինյան, видео

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը կարևորեց ԵԱՏՄ շրջանակում էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորումը, որը հավասար և կանխատեսելի պայմաններ է ստեղծում միության անդամ երկրների համար։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ։ Այդ մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը, որը առանցքային նշանակություն կունենա համաշխարհային տնտեսության մեջ միության դերի ապագա ամրապնդման համար։

«Ազատ տնտեսական համագործակցության պայմանագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև բարձրացնում մրցունակությունը` մեր երկրների համար բացելով նոր հնարավորություններ տնտեսության աճի համար»,– հայտարարեց Փաշինյանը։

Ըստ նրա` այս առումով կարևոր ուղղություններից է տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտը, որի դիվերսիֆիկացիան կարող է լրացուցիչ ազդակ տալ ԵԱՏՄ ապրանքաշրջանառության աճին։

«Այս համատեքստում ուզում եմ նշել, որ տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է դառնալ կարևոր գործոն ընդլայնելու հնարավորությունները և ամրապնդելու տարածաշրջանի մյուս երկրների տնտեսական կապերը։ Այդ առումով ուզում եմ ողջունել Ադրբեջանի նախագահի որոշումը` ճանապարհների ապաշրջափակման հարցում, որի արդյունքում իր տարածքով տրանզիտ բեռները հասել են Հայաստան»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանի խոսքով` ճանապարհների ապաշրջափակումը կարևոր գործոններից մեկն է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Բացի այդ, նա կարևորեց ԵԱՏՄ շրջանակում էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորումը, որը հավասար և կանխատեսելի պայմաններ է ստեղծում միության անդամ երկրների համար։

Ըստ վարչապետի` պետք է հետևողականորեն հասնել ընդհանուր շուկաների լիարժեք կայացման, որոնք ապահովում են արդյունավետ փոխգործակցություն, թափանցիկություն և հավասարակշռություն բոլոր կողմերի հետաքրքրությունների համար։

3-րդ երկրների հետ ԵԱՏՄ–ի ազգային արժույթներում հաշվարկների մասնաբաժինը հասել է 98%-ի

Փաշինյանը համոզված է, որ մրցունակ արդյունքներ ունենալն ուղիղ կապված է համաձայնեցված նորմերի կիրառման հետ, որոնք ներառում են համակարգային լուծումներ, ինովացիաներ և թվային տրանսֆորմացիաներ։ Նրա կարծիքով` արդյունավետ ֆինանսական մեխանիզմների ստեղծումն ու զարգացումը կօժանդակեն համատեղ արդյունաբերական և ագրոկոոպերատիվ նախագծերի կայացմանը։

Հիշեցնենք, որ միջկառավարական խորհրդի այս նիստը 45-րդն է Եվրասիական տնտեսական միության 2015 թվականի հունվարի 1-ի մեկնարկից ի վեր և 4-րդը՝ ընթացիկ տարում: Նախորդ նիստը կայացել էր 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Մինսկում։

2025 թվականին ԵԱՏՄ մարմիններում, այդ թվում` Եվրասիական միջկառավարական խորհրդում, նախագահում Է Բելառուսը։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2026 թվականի մարտի 26–27–ը Ղազախստանի Շիմքենդ քաղաքում։

Leave a Comment