Լոռու մարզում 13–րդ դարի կամուրջը կվերանորոգվի․ կհատկացվի շուրջ 7,63 մլն դրամ

Շուրջ 7,63 մլն դրամ կհատկացվի Լոռու մարզի 13–րդ դարի միաթռիչք կամուրջի վերանորոգման համար

Լոռու մարզում 13–րդ դարի կամուրջը կվերանորոգվի․ կհատկացվի շուրջ 7,63 մլն դրամ


ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 7,630.0 հազար դրամ:


Որոշման նպատակն է կատարել հատկացում ՀՀ Լոռու մարզի Յաղդան գյուղի 13-րդ դարի կամրջի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման նպատակով։


Ըստ հիմնավորման՝ Լոռու մարզի Յաղդան գյուղում և շրջակայքում պահպանվել են պատմամշակութային մի քանի հուշարձան:


Դրանցից առավել հետաքրքրականը գյուղի հյուսիս-արևելյան եզրին՝ Յաղդան – Կողես ավտոճանապարհի աջ կողմում գտնվող միաթռիչք կամուրջն է: Թվագրվում է 12-ից 13-րդ դարերով: Այս կոթողի մասին գրավոր արձանագրություններ չեն պահպանվել: Կամուրջը վերջին անգամ նորոգվել է մոտ 40 տարի առաջ, այժմ վթարային վիճակում է:


Leave a Comment