ՀՀ–ն հաջորդ տարվա համար 15 000 էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա կստանա. նախարար

Բաժանորդագրվել

2025 թվականին Հայաստանին տրամադրվել էր ներմուծման 8000 քվոտա։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԵԱՏՄ վարչապետների նիստում քիչ առաջ կայացվեց որոշումը»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի` 2025 թվականին Հայաստանին տրամադրվել էր ներմուծման 8000 քվոտա՝ 5000-ը՝ ֆիզանձանց համար, իսկ 3000-ը՝ դիլերների։

Վերահաշվարկ կարվի․ ՀՀ էլեկտրամոբիլ ներմուծելու ֆիզանձանց քվոտաները կարող են ավելանալ

Leave a Comment