Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությանն են դիմել Էջմիածնի բնակիչները՝ ահազանգելով Զվարթնոց թաղամասի անմխիթար ճանապարհի մասին։
Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Մկրտչյանի հետ գնացինք քաղաքացիների ահազանգի հետքերով և տեղում արձանագրեցինք Զվարթնոց թաղամասի երկու հատվածներն իրար կապող «գերժամանակակից» կամրջի խայտառակ վիճակը։
Ի դեպ, այս քարուքանդ և կեղտի մեջ կորած կամրջից հիմնականում օգտվում են երեխաները, քանի որ այն դպրոց հաճախելու միակ ճանապարհն է։
Ահա այսպիսին է Վաղարշապան համայնքի բյուջեով նախատեսած 60 մլն. դրամ պարգևավճար ստանալու և քաղաքացիների «հարմարավետությունն ապահովելու» նուրբ արվեստը։
Վաղարշապատի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից