Meta-ն ձեռք է բերել Limitless ԱԲ ստարտափը

Meta-ն ձեռք է բերել Limitless ստարտափը՝ առավել հայտնի իր 99 դոլար արժողությամբ ԱԲ կախազարդով, որը ձայնագրում էր խոսակցություններ։

Գործարքից հետո Limitless-ը կդադարեցնի սարքերի վաճառքը, կհանի բաժանորդագրությունների վճարները և կառաջարկի մեկ տարվա աջակցություն, միաժամանակ գործածությունից հանելով իր այլ պրոդուկտները, ինչպես օրինակ՝ Rewind համակարգիչների էկրանների ձայնագրիչը։

Համահիմնադիրներ Բրեթ Բեչեկը և Դեն Սիրոքերը նշել են, որ մեծ խաղացողներ Meta-ի և OpenAI-ի մուտքը ԱԲ սարքավորումների շուկա բարդացրել ու մեծացրել էր ընկերության մրցունակ մնալու ջանքերը։ Նրանց խոսքով՝ մի ժամանակ «անսովոր» թվացող իրենց գաղափարն այսօր դարձել է արագ զարգացող և ինտենսիվ մրցակցային ոլորտ։

Meta-ն հայտնել է, որ Limitless-ի թիմը կմիանա Reality Labs-ի կրելի սարքերի բաժնին՝ ԱԲ-ով գործող սարքերի ստեղծումն արագացնելու նպատակով։ Հաճախորդները կկարողանան տեղափոխել կամ ջնջել իրենց տվյալները, իսկ ստարտափը հեռանում է՝ ունենալով ավելի քան 33 միլիոն դոլարի ներդրումներ իր գործունեության ողջ պատմության ընթացքում։

Leave a Comment