Մենք պատրաստ ենք Վեհափառի հորդորով ցանկացած գործողությունների․ Սերժ Սարգսյան

Լրագրողներն այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ ընդդիմադիր ուժերը պե՞տք է իշխանական հակապետական ընթացքին դեմ կանգնեն, թե՞ պետք է լուռ հետևեն։

«Համենայնդեպս, ես չեմ կարծում, որ բոլոր ընդդիմադիրներ ուժերը հետևում են կամ դրանից հաճույք են ստանում։ Այո՛, միասնական պայքար մղելու խնդիր կա, ցավոք, դեռևս չի ստացվում։ Հիմա դուք ուզո՞ւմ եք ուրիշների նման ես ընդդիմադիրներին քննադատեմ»,-հավելեց Սարգսյանը։

«Ես հենց այստեղ հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք Վեհափառի հորդորով ցանկացած գործողությունների։ Մենք սպասում ենք հորդորի, եկեղեցու հետ կապված ինքնագլուխ գործողություններ չենք անելու։ Եթե դուք չեք նկատել մեր երիտասարդների գործողությունները, երևի մենք ենք մեղավոր, որ չենք գովազդել»,-նշեց նա։

Leave a Comment