Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է կազմակերպվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
«Մենք պետք է ամուր կանգնենք մեր եկեղեցու, Մայր աթոռի և ազգընտիր Կաթողիկոսի կողքին»։ Այս մասին ակցիայի ժամանակ ասաց Տեր Քերովբե քահանա Բարսեղյանը։
Նա նշեց, որ այս ակցիայով ուզում են աշխարհի ուշադրությունը հրավիրել այն անօրինություններին, հակասահմանադրական քայլերին, որ կատարվում են ՀՀ-ում։
«Այսօր իշխանությունները փորձում են խառնվել եկեղեցու գործերին` վախի մթնոլորտ ստեղծելով փորձում են ծնկի բերել հայ հոգևորականին և հիմնահատակ ավերել Հայոց Եկեղեցին։
Բայց չպիտի ստացվի, որովհետև Հայ Եկեղեցին դարեր շարունակ անցնելով փորձությունների միջով` պահել է իր միասնությունը և եղել է երաշխավորը հայի գոյության»,-ասաց նա։