
«Միսս Ֆինլանդիա» Սառա Ձաֆչեն (Sarah Dzafce) կորցրել է գեղեցկության մրցույթի հաղթողի թագը ռասիզմի մեղադրանքի պատճառով, հայտնել է «Միսս Ֆինլանդիա» կազմակերպությունը:
Ձաֆչեին ռասիզմի մեջ են մեղադրել այն բանից հետո, երբ Jodel հարթակում վիրուսային է դարձել մի լուսանկար, որտեղ նա մատներով ձգում է աչքերը։ Նկարին կից նա գրել էր՝ «Ճաշում եմ չինացու հետ»։
Նկարը մեկնաբանվել է որպես ասիացիների նկատմամբ ծաղրանք։
«Միսս Ֆինլանդիա» կազմակերպությունը հայտարարել է, որ չի հանդուրժում ռասիզմը կամ որևէ խտրական վարքագիծ։
Կազմակերպությունը ներողություն է խնդրել և հայտարարել, որ իր գործունեությունը ղեկավարվում է հարգանքի, հավասարության, պատասխանատվության և մարդկային արժանապատվության սկզբունքներով։
