Հյուսիս-հարավի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում լուսավորության սյուների տեղադրմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 13-ից Մ-1, Երևան-Գյումրի ճանապարհի կմ31+360-կմ32+500 հատվածում Երևան-Գյումրի ուղղությամբ երթեւեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի աջ շերտով։
Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։


