Համալրվել են Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների թափուր պաշտոնները


Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում նշանակվել են Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ, և ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-ա որոշման մեջ փոփոխություններ են կատարվել՝ համալրելով մի շարք Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր պաշտոնները։


Ըստ այդմ՝


Երևանի թիվ 1 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Տիգրան Սասունիկի Թադևոսյանը.


Երևանի թիվ 2 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Գարիկ Գևորգի Սահակյանը.


Երևանի թիվ 6 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Սևակ Կորյունի Գալստյանը։


Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 19 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Հայկ Մանվելի Սիրականյանը։


Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 20 ԸԸՀ-ի անդամի երկուական թափուր պաշտոնը համալրել են Կամո Յուրիկի Հայրապետյանը և Եղիսաբեթ Նորիկի Կարապետյանը։


Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 27 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Լիլիթ Տիգրանի Համբարձումյանը։


Նոր Հաճն քաղաքի թիվ 28 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Զարուհի Արամայիսի Հովհաննիսյանը։


Սյունիքի մարզի Գորիս քաղաքի  թիվ 34 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Տաթևիկ Մանվելի Ավագյանը։


Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 35 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Սեյրան Ռազմիկի Ավետիսյանը։


Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 36 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Սրբուհի Ժորժիկի Դավթյանը։


Քվեարկություններն իրականացվել են  նախապատվության քվեակարգով։


 


 

Դիտումների քանակ2

Leave a Comment