Ի՞նչ է իրականում ենթադրում Հայաստանի և Եվրամիության միջև վերջերս ստորագրված «Գործընկերության ռազմավարական օրակարգը»: Արդյոք հարաբերությունները բարձրանո՞ւմ են նոր՝ ռազմավարական մակարդակի։ ՍիվիլՆեթի տաղավարում BDO խորհրդատվական ընկերության հանրային հատվածի և զարգացման համագործակցության տնօրեն, ԵՄ հետ համագործակցության փորձագետ Մանե Ադամյանի հետ քննարկում ենք փաստաթղթի առանցքային կետերը։ 0:00 – Սկիզբ. ի՞նչ նոր ռազմավարական փաստաթուղթ է ստորագրվել ԵՄ հետ 3:09 – Ինչո՞վ է տարբերվում նոր օրակարգը 2017-ի փաստաթղթից 6:28 – Երեք հենասյուներ. տնտեսական դիվերսիֆիկացիայից մինչև վիզաների ազատականացում 8:23 – Զենք-զինամթե՞րք, թե՞ այլ սարքավորումներ. ի՞նչ է ստանալու բանակը 10:19 – Ինչպե՞ս է ԵՄ-ն օգնելու Հայաստանին բարձրացնել դիմադրողականությունը 12:52 – Տեղեկատվական պատերազմներ. ֆինանսական աջակցություն հայաստանյան մեդիային 17:59 […]