Տիտոգրադյան–Այվազովսկու խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի

Տիտոգրադյան–Այվազովսկու խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի

11 դեկտեմբերի 2025 – 16:54 AMT

PanARMENIAN.Net – Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է քաղաքապետարանը։

Մասնավորապես՝ Տիտոգրադյան – Այվազովսկու փողոցների խաչմերուկում՝ Տիտոգրադյան փողոցից դեպի Այվազովսկու փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, իսկ Այվազովսկու փողոցից դեպի Տիտոգրադյան փողոց աջ շրջադարձը կկազմակերպի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով:

Leave a Comment